ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Թուրքերը և թուրքերը

Թուրքերը և թուրքերը
22.04.2013 | 12:09

Թուրքական «Demokrat Haber» կայքը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղը հայոց ցեղասպանության հիշատակը հարգելու միջոցառումների ծրագիր է կազմել: Ապրիլի 23-ին կազմակերպության դահլիճում ցուցահանդես է բացվելու, 24-ին` կայցելեն Ֆայիք Ալի բեյի գերեզմանին, որ 1915 թ. չէր կատարել կառավարության հրահանգը, չէր տեղահանել Քութահյայի նահանգի հայերին, չէր պարտադրել կրոնափոխություն, այլ փորձել էր պաշտպանել իր նահանգի հայ համայնքին: Սուլթանահմետ թուրքիսլամական թանգարանում, որը նախկինում բանտ է եղել և որտեղ հազարավոր հայեր են նահատակվել, կկազմակերպվի հիշատակի հանդես, որի մասնակիցները կներկայացնեն 2300 գյուղերն ու քաղաքները, որտեղից բնաջնջվել են հայերը: Երեկոյան նախատեսվում է այց Շիշլիի հայկական գերեզմանատուն, ուր հուղարկավորված է 2012-ի ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Շահին Բալքչին:

Դիտվել է՝ 3923

Մեկնաբանություններ